Պարզվել են Նուբարաշենում զանգվածային թունավորման պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ են հանդիսացել մասնավորապես խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ,-հաղորդում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը։Նշենք, որ 2011թ. հունիսի 3-ին Նուբարաշեն համայնքում արձանագրված թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են զանգվածային թունավորման պատճառները:Նախաքննությամբ պարզվել է, որ զանգվածային հիվանդացման հետևանքով աղիքային հիվանդություններով “Նորք” ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` բուժօգնության դիմած անձանցից մեկի առողջությանը պատճառվել է ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթև վնաս:Քննության արդյունքների մասին Երևան քաղաքի դատախազը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին` միջնորդելով հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ` շահագրգիռ մարմինների հետ քննարկել ջրի հոսակորուստների և գաղտնի վթարների հայտնաբերման այլընտրանքային /լրացուցիչ/ եղանակների կիրառումն ապահովելու հարցը:




Լրահոս