Արմեն Համլետի Սիմոնյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2025 թվականի սեպտեմբերի 03-ին՝ ժամը 17:00-ից սկսած, որպես մեղադրյալ մասնակցել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի վարույթում քննվող թիվ ԱՐԴ/0282/01/25 քրեական գործով նշանակված դատական նիստին, որի ընթացքում դատավոր Ա. Բաբախանյանը կայացրել է մեղադրական վերդիկտ և նույն օրը նշանակել լրացուցիչ դատալսումներ։ Լրացուցիչ դատալսումների ընթացքում, օրենքով նախատեսված հարցերի քննարկումն ավարտելուց հետո, դատավոր Արման Բաբախանյանը դատավճիռ կայացնելու համար հեռացել է առանձին սենյակ, որտեղից վերադառնալուց հետո՝ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում, մեղադրական դատավճիռ կայացվելու հանգամանքից, դատական նիստերի քարտուղարի, կարգադրիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ուղեկցող դասակի աշխատակիցների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել դատավոր Արման Բաբախանյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավոր Արման Բաբախանյանին վիրավորելով։
Այսինքն՝ Արմեն Համլետի Սիմոնյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարում։
Մանրամասները՝ տեսանյութում․