Armenian text to speach

Ցուցահանդեսը և’ բողոք է, և՛ անհանգստություն, և՛ հարցադրում. ինքնության պայքարն է հենց ստեղծում անհատներ․ Արեգ Միրջյանի «Անդեմ խաղ» ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տեղի ունեցավ երիտասարդ գեղանկարիչ Արեգ Միրջյանի «Անդեմ խաղ» ցուցահանդեսը։

ArmLur.am-ը նրա հետ զրուցել է իր՝ «Անդեմ խաղ» ցուցահանդեսի և մշակույթի մասին։

-Ողջույն Արեգ։ Կպատմե՞ք մեզ ցուցահանդեսի ընթացքի մասին․ ի՞նչ էմոցիաներ և տպավորություններ ունեք, ի՞նչ հետաքրքիր հյուրեր ունեցաք։

-Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Մարտի 9-ին , ժամը 19:00-ին ։ Մեր բոլորիս կողմից սիրված պոետ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը ազդարարեց բացումը , այնուհետև ելույթ ունեցավ արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի ազգային պատկերասրահի գիտահետազոտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Սամվել Հովհաննիսյանը ։ Այնուհետև «Ուրու» ռոք բենդն իր հրաշալի ռոք համերգով , Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնի ուսանողներն իրենց փերֆորմանսով , որը ևս թեմատիկ ուղիղ կապ ուներ իմ «Անդեմ խաղ» շարքի հետ ։ Պետք է շեշտեմ , որ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն այդ օրն իսկապես բազմամարդ էր ՝ տարբեր ոլորտներից հյուրեր ունեինք ։

-Արեգ, կասե՞ք՝ ինչու հենց «Անդեմներ» վերնագիրն եք ընտրել»։

«Անդեմ խաղ» վերնագիրն ընտրել եմ ըստ ցուցահանդեսին ներկայացվող իմ 3 կտավի համաձայն , որոնք 3 տարբեր անդեմություններ էին։ Աշխատանքները անհատականության կորստի մասին է մի դարաշրջանում, երբ համընդհանրությունն ու ստանդարտացումը դառնում են նորմա, մարդիկ ավելի ու ավելի են կորցնում իրենց դեմքը՝ եզակիության և ներքին ամբողջականության խորհրդանիշը: Մենք ընկղմվում ենք մի աշխարհում, որտեղ անհատը լուծվում է զանգվածների մեջ և կորցնում իր ուրվագծերը:

-Հատկապես ի՞նչ եք շեշտել նկարներում, ի՞նչ եք պատմում ձեր նկարներով։

«Անդեմ խաղ» ցուցահանդեսը ժամանակակից մարդկային վիճակի մանրակրկիտ վերլուծությունն է, որտեղ մարդիկ կորցնում են իրենց ինքնությունը , աշխատանքները արտացոլում են ինքնագիտակցության խորը ճգնաժամը՝ ստեղծելով տարածք ՝ անհատի իրական բնույթի և հասարակության մեջ նրա տեղի վերաբերյալ մտորումների համար:
Չնայած ՝ աշխատանքները բազմաժանր են , որտեղ ևս արծարծվում է մարդու ՝ մայր բնությունից հեռանալու ցավագին փաստը , կան տարբեր անհատների դիմանկարներ, որը ի հակադրումն է անդեմությանը , այսինքն 2 տարբեր թեմա ՝ 1 ցուցահանդեսում ։ Իսկ բնանկարները այն խորը կարոտն են բնության նկատմամբ , որտեղ մարդը միշտ փախչում է ՝ մայր բնության մեջ ապավեն գտնելու։

-Որքա՞նով է ցուցահանդեսը ձեզ համար, որպես քաղաքացի, բողոք կամ կոչ մեր հասարակությանը։

Ցուցահանդեսը և՛ բողոք է, և՛ անհանգստություն և՛ հարցադրում .
Մարդն ի՞նչ է դառնում ժամանակի թոհուբոհի մեջ, չէ՞ որ ինքնության պայքարն է հենց ստեղծում անհատներ։ Խոսքը բնավ այն մասին չէ, որ բոլորը պիտի անհատներ լինեն, խոսքը ինդիվիդումի մասին է, տեսակո ու արժեհամակարգի պահպանման մասին է, զանգվածների մեջ մաս չկազմելու մասին է։

-Արեգ, որպես երիտասարդ բեմանկարիչ և գեղանկարիչ, ինչի՞ կարիք ունի այսօր արվեստը, և ի՞նչ է հանրությանը պետք ամենից շատ։

Որպես երիտասարդ բեմանկարիչ և գեղանկարիչ , ես կարծում եմ , որ հայ արվեսն այսօր ավելի ‘ կարիք ունի հանրայնացման , աջակցության ՝ թե’ պետական մակարդակով , թե’ բարերարների կողմից , որպեսզի հայ արվեստագետները ՝ հատկապես երիտասարդ սերունդը հնարավորություն ունենա իր ստեղծագործությունները ներկայացնել միջազգային հարթակներում ՝ այդպես ավելի խթանելով հայ մշակույթի զարգացումն ու ներկայացումը։ Վստահ եմ , որ յուրաքանչյուր ազգ ի առանձնահատկությունը դրսևորվում է իր արվեստով և մշակույթով ։ Իսկ հայ ազգն ունի հսկայական ժառանգություն համաշխարհային արվեստում , ուստի պետք է պահել և զարգացնել այն։

Ալլա Թովմասյան

 

 

 

 




Լրահոս