Մոսկվայում մանկապիղծ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ մայրաքաղաքում ձերբակալվել է անչափահասների հանդեպ սեռական գործողությունների մեջ կասկածվող մի անձ: Նա աշխատել է մանկական առողջապահական ճամբարներում որպես ջոկատավար և օգտվել ծառայողական դիրքից:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, մայրաքաղաքի ոստիկանության կողմից ձերբակալված չարագործը 28 տարեկան է: Ամառային շրջանում նա աշխատանքի է տեղավորվել մանկական առողջապահական ճամբարներում, որտեղ տարբեր պատրվակներով անչափահասների հանդեպ սեռական բնույթի գործողություններ է իրականացրել:

Նրա բնակության վայրում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով պոռնոգրաֆիկ տեսանյութեր և իրեր, որոնք հաստատում են հանցագործի ապօրինի գործողությունները:




Լրահոս