Իսլամաբադում սպասողական լարված մթնոլորտ է վերջին օրերին, քանի որ քաղաքը պատրաստվում է շաբաթ օրը հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև կարևոր բանակցությունները։ Դրանք նախատեսվում են վեցշաբաթյա պատերազմի ավարտից հետո, որը Մերձավոր Արևելքում հազարավոր զոհերի պատճառ է դարձել։
Քաղաքի կառավարական կարևոր շենքերը ՝ «Կարմիր գոտի» տանող գլխավոր պողոտան փակ է, իսկ ամբողջ տարածքում նկատվում է ուժեղացված ռազմական ներկայություն։ Տարածքում տեղադրվել են բազմաթիվ անցակետեր, և հայտարարված պետական հանգստյան օրվա պատճառով երթևեկությունը նվազագույնի է հասցված։
Բանակցությունների անցկացման վայր է ընտրվել Serena Hotel Islamabad-ը, որը գտնվում է «Կարմիր գոտում»՝ Արտաքին գործերի նախարարության հարևանությամբ։ Անվտանգության ծառայությունները ամբողջությամբ վերահսկում են հյուրանոցը, իսկ հյուրերին խնդրել են լքել տարածքը։
Իրանի պատվիրակությունը սպասվում է՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, որին պետք է միանա նաև արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ այս մասին տեղեկացնող գրառումը հեռացվել է, և այժմ սպասվում է, որ պատվիրակությունը կժամանի այսօր։
ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա հետ միասին Իսլամաբադ կժամանեն նաև Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը, որոնք նախկինում արդեն ներգրավված են եղել Իրանի հետ բանակցություններում՝ մինչև պատերազմի սկսվելը։
Բանակցությունները դիտարկվում են որպես կարևոր փուլ տարածաշրջանային լարվածության թուլացման ուղղությամբ։
Անի Վարդանյան


























