Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Որոշման ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 116 րդ հոդվածի 1-ին մասի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 25 րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, համաձայն որոնց Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

























































































