«Տիտանիկ» նավի խորտակման մասին հեռագիրը Նյու Յորքում 100 հազար դոլարով աճուրդի կհանվի: Բացի այս փաստաթղթից, աճուրդի կհանվի եւս 7 փաստաթուղթ: Ինչպես հաղորդել է Sothebyևs աճուրդի տունը, հեռագիրը թվագրված է 1912 թվականի ապրիլի 15-ով: Հաղորդագրությունում ասված է. ««Տիտանիկ»-ն այս առավոտյան խորտակվեց»: Հեռագիրն ուղարկվել է White Star Line ընկերության տնօրեն Բրյուս Իսմեի կողմից, որին էլ պատկանում էր նավը: Ամերիկյան մամուլն Իսմեին ստոր է անվանել, քանի որ նա գումար տնտեսելու նպատակով հրաժարվել էր 48 փրկարար նավակներից: Ընկերության տնօրենը քրեական պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվել: Փրկվելուց հետո նա իր ամբողջ կյանքն ապրել է Իռլանդիայում: Առաջին հեռագիրը նյույորքյան գրասենյակ է ուղարկվել ողբերգությունից 11 ժամ անց:
ՀԵՌԱԳԻՐԸ ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ