ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ կայացավ երգահան-երգիչ Հովհաննես Բադալյանի  85-ամյակին նվիրված ցերեկույթը, որտեղ ներկայացվեցին  ժողովրդական արտիստի մասին պատմող «Երգահան»  գիրքը եւ նույնանուն  ձայնասկավառակը: Միջոցառմանը ներկա էին  Հովհաննես Բադալյանի հարազատները, մտերիմներն ու սաները: Ցերեկույթի ընթացքում ցուցադրվեց նաեւ երգահանի մասին ֆիլմ` «Նրա հետքերով», որտեղ վարպետի մասին են պատմում նրա ընկեր-կոլեգաները` Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը,  Ռուբեն Մաթեւոսյանը… Նրա սաներից մեկն էլ` Համլետ Գեւորգյանը, հավելեց, որ ինքն այն երջանիկներից մեկն է եղել, ում բախտ է վիճակվել Հովհաննես Բադալյանի պես ուսուցիչ ունենալ:




Լրահոս