PLAYBOY-Ի ԱՍՏՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Playboy ամսագրի հունվարյան շապիկին հայտնվել է դերասանուհի Լինդսի Լոհանը, ով համաձայնել է մերկ լուսանկարվել 1 միլիոն դոլարի դիմաց: Ամսագրի խմբագրի փոխանցմամբ` այնքան մեծ հետաքրքրություն ու աժիոտաժ է առաջացել այդ լուսանկարների շուրջ, որ իրենք որոշել են 1 շաբաթ շուտ թողարկել տոնական այդ համարը: Լինդսին հանդես է եկել Մերիլին Մոնրոյի կերպարում, ինչպես եւ ասվում էր սկզբում` առանց հագուստի, միայն կոշիկներով: Հիշեցնենք, որ Playboy ամսագիրը սկզբում կես միլիոն էր առաջարկել դերասանուհուն, սակայն Լինդսին համաձայնել էր իր մարմինը ողջ աշխարհին ի ցույց դնել միայն 1 միլիոն դոլարի դիմաց:




Լրահոս