27 մեքենայի մասնակցությամբ մասշտաբային վթար է տեղի ունեցել ԱՄՆ Ալաբամա նահանգի Talladega Superspeedway ավտոդրոմում NASCAR շարքի մրցարշավի ժամանակ: Բարեբախտաբար մրցարշավորդներից ոչ ոք չի տուժել:
Կազմակերպիչների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել, երբ մրցարշավի առաջատար Բաբբա Ուոլեսը ուղիղ տարածության վերջում հզոր հարված է ստացել Ռոս Չեսթեյնից։ Հարվածից Ուոլեսի մեքենան կողքի է սահել դեպի արտաքին պաշտպանիչ արգելապատնեշը՝ մրցարշավորդ Քոուլ Քասթերի առջև:
Մրցարշավը 116-րդ շրջանում դադարեցվել է։





























