ՕԵԿ-ը նաև թերթ է տպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից ՕԵԿ պաշտոնաթերթ «Օրինաց երկիրը» սկսում է վերահրատարակվել արդեն հստակ գրաֆիկով: Շաբաթաթերթի նոր գլխավոր խմբագիրն է լինելու «Օրինաց Երկիր» Կուսակցության խոսնակ Արթուր Միսակյանը:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց  Միսակյանը` հայտնելով, որ այն կլուսաբանի միայն քաղաքական իրադարձությունները: Միսակյանի փոխանցմամբ` թերթն ունենալու է 10 հազար տպաքանակ:

«Քանի որ ՕԵԿ-ի պաշտոնաթերթն է, հետևաբար կներկայացնի «Օրինաց երկրի» գործունեությունը: Մեդիադաշտ մտնելով` նպատակ ունենք հանրությանն անաչառ տեղեկատվություն տալ: Իսկ թե ուրիշ ի՞նչ մտադրություններ ունենք, նպատակահարմար չեմ գտնում ասել»,- նշեց Միսակյանը` միաժամանակ նշելով, որ թերթի խմբագիրը լինելու է ինքը:

Հիշեցնենք նաև, որ երեկ հայտնի է դարձել, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը գնել է «Երևան» ՀԸ-ն բաժնետոմսերի մի մասը:

Տաթև Հարությունյան




Լրահոս