Armenian text to speach

Չեխիայի վարչապետը Զելենսկու հետ կհանդիպի Հայաստանում, բայց Ուկրաինա մեկնելու ծրագրեր չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարճատև բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Հայաստանում կիրակի՝ մայիսի 3-ին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Այս մասին Բաբիշը պատմել է iDnes.cz պորտալին։

Չեխիայի վարչապետը, սակայն, չի նշել բանակցությունների թեման։

«Ես նաև կարճատև երկկողմ հանդիպումներ կունենամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Կարևոր է, որ մենք հանդիպենք», – ասել է Բաբիշը։




Լրահոս