«Միասնության թևեր»կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Լճափում խոսել է գյուղի խնդիրների լուծումների մասին․ «Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ։
Սա պետք է լինի, որովհետև եթե մենք ջուրը չէժանացնենք, մյուս արդյունքները չենք ստանա։ Ջուրը պետք է տաս գյուղացուն, որ ինքը չարչարվի և բերքը ստանա»,-ասել է Թաթոյանը։
Նա հավելել է՝ գյուղացին և գյուղատնտեսությունը մեր երկրի անվտանգության կարևոր մասն են։ (Գ)
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ





























