WBC վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սերխիո Մարտինեսը հայտարարել է, որ իր հայրենակից, միջին քաշային կարգում WBA չեմպիոն Մարկոս Մայդանան բոլոր շանսերն ունի հաղթելու երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերին:
Մարկեսի մենամարտը մեր ժամանակների լավագույն բռնցքամարտիկի հետ կկայանա մայիսի 3-ին:
«Մայդանան հաղթելու բոլոր հնարավորություններն ունի: Նրա ձեռքերի փոխարեն երկու աղյուսներ են, և նա արդեն մի քանի անգամ դա ապացուցել է», – ասել է Մարտինեսը:
Մարտինեսի հետ համակարծիք է նաև ևս մեկ լեգենդար բռնցքամարտիկ` Լուկաս Մատիսսեն:
«Մարկեսը բավականին ուժ ունի Մեյվեզերին ցավ պատճառելու համար: Մենք դա տեսել ենք Բրոների հետ մարտում: Եթե նա անհրաժեշտ հարվածը հասցնի և կարողանա ևս մի քանիսն ավելացնել, ապա կարող է հաղթել», – հայտարարել է Մատիսսեն: