Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրություններում ո՞ւմ են տալու իրենց ձայնը քաղաքացիները․հարցում Կենտրոն վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին Հայաստանում կկայանան Ազգային ժողովի հերթական ընտրությունները։

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ կուսակցություններ և դաշինքներ, որոնք ընտրական ցուցակում ընդգրկվել են վիճակահանությամբ որոշված համարների ներքո։

Մրցապայքարին մասնակցելու են հետևյալ հերթականությամբ՝

Ռեֆորմիստների կուսակցություն,

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն,

«Ուժեղ Հայաստան» դաշինք,

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն,

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն,

«Միասնության թևեր»,

«Բարգավաճ Հայաստան»,

«Ազգային ժողովրդավարական բևեռ»,

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն,

Հայ ազգային կոնգրես,

«Հանրապետություն»,

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն,

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն,

«Ժողովրդավարական համախմբում»,

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն,

«Քաղաքացիական պայմանագիր»,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք,

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

ArmLur.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարցրել՝ արդյոք պատրաստվում են մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ, և արդյոք ունեն նախընտրած քաղաքական ուժ կամ թեկնածու։

Քաղաքացիներից շատերը չցանկացան բացել փակագծերը՝ նշելով, որ իրենց ընտրությունը գաղտնի է։

Իսկ մի մասն էլ հայտարարեց, որ դեռ չի կողմնորոշվել և ընտրություն կկատարի վերջին պահին։

Կային նաև քաղաքացիներ, ովքեր հստակ ընդգծեցին, որ մասնակցելու են ընտրություններին և արդեն ունեն իրենց նախընտրած ուժը։

Իրինա Աթայան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս