«Բարի գալուստ, Գալուստ Գրիգորիչ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի բոլոր պատգամավորներն իրենց ելույթից առաջ շնորհավորում են Ազգային Ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք այս պաշտոնում:

Բոլորից ավելի  յուրօրինակ գտնվեց ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Շնորհավորում եմ ընտրվելու առթիվ: Բարի գալուստ, Գալուստ Գրիգորիչ», – նշեց նա:

«Շնորհավորում եմ նոր պաշտոնի համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,- նշեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Արմեն Ռուստամյանն էլ նշեց, թե հուսով է, որ ավելի լավ կաշխատեն և կես խոսքից իրար կհասկանան:

Հիշեցնենք, որ այսօր կայացած քվեարկության արդյունքում 101 կողմ, 3 դեմ ձայնով Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ:




Լրահոս