Կառավարությունում նշանակվում են կոռումպացված մարդիկ. Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր իր ելույթում նշեց, որ իրենք չեն պատրաստվում համագործակցել իշխանության որևէ ներկայացուցչի հետ:

«Մենք Հովիկ Աբրահամյանից ստացել էինք հանդիպման հրավեր` կուտակային համակարգը քննարկելու համար: Մենք չենք պատրաստվում բանակցել նրանց հետ», – նշեց նա:

Մանուկյանի խոսքով, Կառավարության նոր կազմը ցույց է տալիս, որ նշանակվում են կոռումպացված մարդիկ:

«Այս ամենը ցույց է տալիս, որ այս կառավարությունը չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի շրջանակից: Որևէ վարչապետ չի կարող ինքնուրույն լինել», – նշեց նա, հավելելով, թե Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է չանդրադառնալ Տիգրան Սարգսյանի գործունեությանը:




Լրահոս