Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտանիքներ են արտաքսվել քաղաքից. Վեդիի մանկապղծության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ կատարվածսեռական բնույթի բռնի գործողությունների գործովդպրոցի տնօրենի առաջին ահազանգից անցել է շուրջերեք ամիս։ Բայց միայն լրագրողական աղմուկից հետոգործը տեղաշարժվեց և նոր ձերբակալություններիցհետո, գործով երեք մեղադրյալները կալանավորվեցին։Ըստ իրավապահների՝ 65 և 58 տարեկան տղամարդիկմեղադրվում են խոցելի վիճակում գտնվողանչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնիգործողություններ կատարելու մեջ։ Մինչ այդ, նրանքազատության մեջ էին։

ArmLur.am-ը մեկնել էր Վեդի՝ հասկանալու, թե ինչ էփոխվել աղմկահարույց ձերբակալություններից հետո։Սակայն ընտանիքի բարեկամը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չեն ցանկանում խոսել և վստահեցրեց՝վերջին ձերբակալություններից հետո ոչ մի փոփոխությունչկա իրավիճակը նույնն է համայնքում:
Հիշեցնենք, որ սեռական բռնության մասին առաջինահազանգը եղել էր դեռ փետրվարի 12-ին, երկրորդը՝ապրիլի 22-ին դպրոցի տնօրենի կողմից։ Հիմա Վեդիումմարդիկ թեմայից խուսափում են։ Ոմանք տեսախցիկիցհեռանում էին, ոմանք՝ ասում, որ չեն ուզում խոսել, քանիոր շատ քաղաքացիների խոսելու համար քննչականմարմինները տարել, բերել են ու զգուշացրել՝ լռել։

ArmLur.am-ին, այնուամենայնիվ, հաջողվեց խոսել հարևաններից մեկի հետ։
Հարևաններից մեկի խոսքով՝ տեղի ունեցածից հետոերեխաները ծանր հոգեբանական վիճակում էին։Թաղամասում մինչ օրս այդ օրերի մասին խոսում ենցածրաձայն, որ չվնասեն նրանց լավագույն շահը։

«Էդ անմարդկային բան էր, որ եղավ, իրենք շատ խեղճընտանիք էին, կրակ էր թափվում, Երեխաները սթրեսիմեջ դողում էին»,- նկարագրեց հարևաններից մեկը:
Հիշեցնենք, որ ենթադրյալ բռնաբար տղամարդկանցիցմեկին ինքնադատաստան տեսնելու և վնասվածքհասցնելու համար ավելի վաղ ձերբակալվել էր նաևաղջիկների հորեղբայրը՝ Թովմասը: Վերջինիս նաևոստիկանին հարվածելու մեղադրանք էր փորձումառաջադրվել: Միայն այն բանի համար որ հորեղբայրըտեսնելով իրավապահների անգործությունը,, ըստտեղեկությունների, փորձել էր վրեժխնդիր լինելաշակերտուհի քույրերի հետ տեղի ունեցածի համար։

Ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը շոկի էենթարկել Վեդեցիներին։

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ կատարվածի գործովերեք անձ այս պահին կալանավորված են։
ArmLur.am-ը փորձեց գտնել նաև ենթադրյալբռնաբարների ընտանիքների անդամներին, սակայնտեղաբնակները վստահեցրեցին, որ նրանք այլևսՎեդիում չեն ապրում: Իրավապահները նրանցանվտանգության պաշտպանության համար հորդորել ենհեռանալ համայնքից:

Այս պատմության մեջ ուշագրավ էր նաև ընտանիքիբարերար ներկայացող համեմատաբար երիտասարդտղամարդու կերպարը. Մարդ որը իրավապահներիտեսադաշտում ընդհանրպես չի երևացել. թեեւ իմացել է մանկապղծության մասին:

Թե ինչ նոր հանգամանքներ կբացահայտվենաղմկահարույց այս գործի շրջանակում, ցույց կտանախաքննությունը։ Մինչ այդ, տեղեկացնենք, որ այսխայտառակ սկանդալային պատմության արդյունքումիրավապահ համակարգում կադրային լուրջփոփոխություններ եղան։ Պաշտոնից ազատվեցԱրարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, պաշտոններից ազատվեցին նաև մարզի դատախազիտեղակալ Ռեմ Ռշտունին և ավագ դատախազ ԳագիկՄնացականյանը։
Արարատի մարզային քննչական վարչության պետՏիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետԼեռնիկ Վարդանյանը: Ինչպես նաև Քրեականոստիկանության Արարատի մարզային վարչությանպետ Սարիբեկ Ռուստամյանն ու Վեդիի բաժնի պետԱրմեն Մկրտչյանը ազատվեցին պաշտոններից։
Սակայն բարձրագույն ղեկավարության կազմում դեռպաշտոնանկություններ չկան. Նախարար, ԱԱԾ տնօրեն, Քննչական կոմիտեի ղեկավար և այլն:

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս