ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի մասին հոդվածից հետո խմբագրություն զանգահարած քաղաքացին տեղեկացրեց, որ Ղարիբջանյանը Բյուրականում կառուցում է առանձնատուն, որի վերանորոգումը սկսել է այդ պաշտոնը ստանալու ժամանակահատվածում, իսկ ներկայում ավարտում է առանձնատան ներքին հարդարման աշխատանքները: Ասվածը փորձեցինք պարզել ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից պատասխանեցին, որ պարոն Ղարիբջանյանն առանձնատունը ձեռք է բերել 1988-ին եւ ավարտուն տեսքի բերել 1995-ին: Ավելին, այնտեղ նա տարբեր ժամանակներում հյուրընկալել է վեհափառ հայրապետին, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանին, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանին եւ այլոց:
Ի դեպ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի մասին երեկվա հրապարակումը խորհրդարանի աշխատակիցների մեծ մասին ոգեւորել էր. խմբագրությունն անդադար հեռախոսազանգեր էր ստանում` նորանոր տեղեկատվություններ տրամադրելու պատրաստակամությամբ: Բայց դրանց կանդրադառնանք ավելի ուշ:




Լրահոս