ԱՄՆ-ի Օքլահոմայի նահանգում մահվան դատապարտվածին չեն կարողացել սպանել 20 րոպե, որից հետո մահապատժի իրականացումը դադարեցվել է, իսկ նույն օրը նշանակված երկրորդ մահապատիժը` հետաձգվել. գրում է BBC-ն:
Դատապարտվածին պետք է կյանքից զրկեին նոր դեղամիջոցի օգնությամբ: Մինչ այժմ այդ նյութը ոչ մեկի վրա չի փորձարկվել, և դրա բաղադրությունը գաղտնի է պահվում: 38-ամյա դատապարտյալ Քլեյտոն Լոկետտը ստացել է պատրաստուկի առաջին չափաբաժինը տեղական ժամանակով ժամը 18:20-ին, սակայն 10 րոպե անց նա դեռ կյանքի նշաններ էր ցույց տվել:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», ներարկման սկզբից 30 րոպե անց դատապարտյալը բարձրացրել է գլուխը և սկսել ինչ-որ բան մրմնջալ: Մի քանի հեռախոսազանգ կատարելուց հետո բանտի տնօրենը կարգադրել է դադարեցնել պատիժը: Այդուհանգերձ, 40 րոպե անց Լոկետտը մահացել է, հավանաբար, սրտի կաթվածից: