ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը ուշագրավ մանրամասներ է փոխանցել:
Փոխանցված մանրամասները կարող են լուրջ քաղաքական արձագանք առաջացնել՝ հատկապես եթե ընդդիմադիր առաջնորդը որոշել է դրանք հրապարակել քարոզարշավի վերջին օրը։
Ըստ ամենայնի, ոչ միայն հանրության, այլև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի համար տհաճ անակնկալ է սպասվում:
Վերջում հավելենք, որ այս ընտրությունները ոչ թե ծրագրերի ու գաղափարների պայքար է, այլև կոմպրոմատների. ով ինչքան և որտեղից կարող է, հայթհայթում է ինֆորմացիա և հրապարակում:

























































































