Ստեղծվելու են ջերմոցային նոր տնտեսություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Կագա Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով հետաձգելու մասին առաջարկ ներկայացրեց այսօր Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Վերջինս հայտնեց, որ ընկերությունը 854 մլն դրամի ներդրումներ պետք է կատարի ջերմոցային տնտեսություններ ստեղծելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խնդրեց հաշվի առնել նաև գյուղատնտեսության նախարարության կարծիքը և 1 օր ժամանակ տալ` առաջարկը քննարկելու համար:

Վարչապետը  բավարարեց Սերգո Կարապետյանի խնդրանքը, և որոշումն ընդունվեց:




Լրահոս