Խաչիկյանը ստացել է դուռը բաց թողնելու հետևանքով մահացածի կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը շարունակվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Վկայության ներկայացած Մարդոյանին հարց ուղղվեց` տեղյակ է, որ գործով է հրավիրվել դատարան, վկան բարձրաձայն պատասխանեց` Խաչիկյանի: Ապա վկայից դատարանը փորձեց ճշտել` Մարտիրոսյան ազգանունով քաղաքացի կա իրենց շենքում, վկան պատասխանեց, որ 16 տարի առաջ տան դուռը բաց է թողել և ցրտից մահացել:

Դատարանը վկային հարց ուղղեց, թե ինչպիսի մարդ է նախորդ վկան` Ռուզաննա Վասիլյանը: Վկան պատասխանեց. «Դե՛… ի՞նչ իմանամ»:

Հաջորդ վկան` Անահիտ Եղոյանը, իր ցուցմունքում հայտնեց, որ իրեն ծանոթ չէ Անժելա Բեյբութ անունով անձը, և չգիտի` նման անձ հաշվառված եղել է իր բնակարանում, թե՝ ոչ:

Վկա Գուրգեն Վարդանյանը հայտնեց, որ Հայաստանում չգտնվող իր մոր կենսաթոշակն ինքը ստացել է մեկ տարի միանվագ, ապա երեք ամիս, իսկ երբ ինքը տանը չի եղել, ստացել են հարևանները:

Դատարանի այն հարցին, նման մեխանիզմ կա, որ ստանան հարևանները, վկան պատասխանեց՝ կա, ինչը զարմացրեց դատարանին: Վկայի փոխանցմամբ` անցած տարի իրենք կենսաթոշակ չեն ստացել նաև այն ժամանակ, երբ իր մայրը վերադարձել է Հայաստան:

Հաջորդ վկա Արա Թումուջյանն իր ցուցմունքում հայտնեց, որ սկսում է հասկանալ` ինչ գործով է հրավիրվել դատարան: Վկան հայտնեց, որ Թերեզա Մուկուչյան անունով հարևան ուներ, ով 2008-ին արդեն մահացած է եղել, բայց մահվան տարեթիվը հստակ չգիտի: Մեղադրող կողմի այն հարցին, որ եթե 2009-ին Մուկուչյանն արդեն մահացած էր, կարո՞ղ էր կենսաթոշակ ստանալ, դատարանը միջամտեց և հանեց հարցը:




Լրահոս