ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնը ներկայումս թափուր է: «Քաղծառայություն» թերթի վերջին համարում  տպագրվել է հայտարարություն` այդ պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվելիք մրցույթի մասին: Իսկ մարզկենտրոն Իջեւանում սանիտարական խայտառակ վիճակ է, շուկայից դեպի կենցաղի տուն տանող հատվածում գյուղատնտեսական մթերքների առեւտուրը կատարվում է հակասանիտարական պայմաններում: Սննդամթերքը դրված է  գետնին՝ ցեխաջրի մեջ: Այս հատվածում աշխույժ անցուդարձ է: Անցնող-դարձողներն իրենց ցեխոտ ոտքերով կպչում են մթերքներին: Աղստեւ գետն էլ  դարձել է աղբատար հոսանք: Առափնյա կրպակների տերերն իրենց աղբը թափում են գետը: Իսկ սանիտարական վիճակը վերահսկող կազմակերպություններ չկան կամ չեղածի հաշիվ են:




Լրահոս