Բազմաթիվ հարցեր մնում են օդում կախված. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակային» համակարգում առկա վիճահարույց բազմաթիվ հարցեր մնում են օդում կախված: Այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթի ընթացքում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո իրարամերժ կարծիքներ եղան: Նա նշեց, թե շատերն այս որոշումը մեկնաբանում են այնպես, թե մինչ սեպտեմբերի 30-ը կուտակային վճարները պետք է կատարվեն:

«Որոշումն ամբողջության մեջ դիտարկելով՝ մենք պնդում ենք, որ որոշման հրապարակման պահից ֆոնդի ընտրությունն ու վճարները կատարելը չեն կարող պարտադրված լինել», -ասաց Մինասյանը:




Լրահոս