Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀԿ-ական նախկին մարզպետի քաղաքապետ որդուն սպառնացել են ծեծել․ քաղաքացու են կալանավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկոյի Շահգալդյանի քաղաքապետ որդուն սպառնացել են ծեծել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինիս նկատմամբ նման հայտարարություներ անող անձին իրավապահնեռրը ձերբակալել են, իսկ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանք ու բացակայելու արգելքը:

Իսկ ո՞վ է մեղադրյալը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտուր Գնելի Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2026 թվականի հունվարի 21-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել է խուլիգանություն, բացի այդ քաղաքական հայացքներով, անձնական, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Կավալենկոյի Շահգալդյանի նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հրապարակայնորեն քարոզել և արդարացրել է նման բռնությունը:

Նշենք, որ նախկին ՀՀԿ-ականի մարզպետի որդին, այսօր ակտիվ աշխատում է ՔՊ-ի համար:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս