Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայաստան» դաշինքի Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը խուզարկում է ընտրակաշառքի քրեական վարույթով։
Հիշեցնենք, որ իրավապահները «Հայաստան» դաշինքի Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տունը մտել են մեկ ժամ առաջ։
ArmLur.am-ի հետ զրույցում նրա ընկերները հայտնեցին, որ իրավապահները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը մտնի տուն։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում են կատարվում քննչական գործողություններ։
Քնար Մանուկյան



























