ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատել եւ կադրերի տրամադրության տակ է վերցվել, ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Հովհաննես Հավհաննեսյանը, նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Արման Մելքոնյանը: Վերջինս ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետի պաշտոնից: Ծաղկաձորի բաժանմունքի պետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության ԿՀԴՊ (6-րդ) գլխավոր վարչությունում: Աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սամվել Տոնոյանը, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել Սարիկ Դավթյանը, որը մինչ այդ Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալն էր: Ինչպես armlur.am-ին հաղորդել է Գագիկ Շամշյանը, Սամվել Տոնոյանի անունը Չարենցավանի բնակիչները կապում էին Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի հայտնի գործի հետ:
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ