ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուներից արդեն 105-ը դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ներկայացնելով պատգամավորության թեկնածությունից ինքնաբացարկի դիմումներ։
ArmLur.am-ը դեռ ավելի վաղ հայտնել էր, որ դաշինքի ընտրված թեկնածուները նախատեսում էին հանդիպել Սամվել Կարապետյանի հետ՝ քննարկելու հետագա քաղաքական քայլերն ու անելիքները։
ArmLur.am-ի իշխանական և դաշինքին մոտ կանգնած իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ հանդիպման ընթացքում է կայացվել սկզբունքային որոշումը. համաձայնություն է ձեռք բերվել, որ 200 հոգանոց ընտրական ցուցակի 90-րդ համարից հետո ընդգրկված բոլոր թեկնածուները հրաժարվեն պատգամավորական հնարավոր մանդատից և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ։
Մեր տեղեկություններով՝ այս քայլը պայմանավորված է դաշինքի ներսում կայացված քաղաքական որոշմամբ, որի նպատակն է խորհրդարանում պահպանել նախապես ձևավորված ներկայացվածության տրամաբանությունը և բացառել մանդատների հետագա հնարավոր վերաբաշխման շուրջ անորոշությունները։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ԿԸՀ արդեն դիմել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուներից 105-ը՝ ներկայացնելով ինքնաբացարկի մասին դիմումներ։
Սոնա Գրիգորյան






















































































