Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր սոցիալական էջում նոր լուսանկար է հրապարակել;
Հակոբյանների ընտանիքը մի քանի ամիս է՝ գտնվում է Գերմանիայում, որտեղ որդին՝ Ֆելիքը բուժում է ստանում: Այդ ընթացքում Գոռ Հակոբյանն ու կինը՝ Հրանուշը, պարբերաբար տեղեկացնում են հանրությանը որդու առողջական վիճակի և բուժման առաջընթացի մասին։
Հիշեցնենք, որ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։





























