ArmԼur.am-ի տեղեկություններով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը թիմը նպատակ ունի այլ վարչական շրջանի ղեկավար «գործուղել»:
ArmԼur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին շրջանառվում է, որ նա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի:
Մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար կնշանակվի կրկին Սաշա Կատվալյանը: Վերջինս 2024 թվականից նշանակվել էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն:
Հավելենք, որ Սաշա Կատվալյանը 2022 թվականի մարտի 2-ին նշանակել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ ազատվելով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Սոնա Գրիգորյան



















































































