Վաղարշյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով բակի բնակիչները խիստ մտահոգված են։ լրատվականը դեպքի վայրում է, ինչ են պատմում բնակիչները։
Եվ այսպես հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, հայտնել էին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։ Ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո այդ մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով։
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ։ Ավտոմեքենաներից մեկի վրա կրակոցի հետք է եղել, մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես՝ արնանման հետքեր։ Բացի այդ, դեպքի վայրում գլխարկներ, հողաթափեր են գտել, վրան՝ արնանման հետքեր։
Ինչն է եղել Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցների պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մեքենաներ են բակի հատվածում վթարի ենթարկվել եւ վթարի ենթարկված մեքենաների վարորդները դուրս են եկել ու սկսել են միմյանց մեղադրանքներ հնչեցնել, ճիշտ ու սխալի հարց բարձրացնել, հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է փայտով, քարով միմյանց հարվածելու ու կրակոցներ արձակելուն:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































