Հետհովիկաբրահամյանական խորհրդարանում այժմ ամեն բան հնարավոր է․ «Ազգ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «ԱԺ վերջին քառօրյայում պարզ դարձավ, որ հետհովիկաբրահամյանական խորհրդարանում այժմ ամեն բան հնարավոր է՝ անկախ նրանից ո՞վ է այլընտրանք իշխանությանը, ո՞վ՝ ընդդիմություն։ Մեր քաղաքական դաշտի մի տեսակ կարծես առանց այն էլ անհստակ սահմանները Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալով հիմա ավելի լղոզվեցին, ոչ ոք հստակ չգիտե՝ ով ում ընդդիմությունն է, ԲՀԿ-ն այժմ կամ որ պահին ի՞նչ է ուզում, ՕԵԿ-ի նպատակը ո՞րն է, ՀՀԿ-ն դեպի ո՞ւր է նայում։ Այլապես զուտ քաղաքական տեսակետից անհասկանալի չէր մնա, թե ընդամենը 70 մանդատ ունեցող իշխանական մեծամասնության պարագայում ինչպե՞ս Ազգային ժողովի նոր նախագահը ստացավ 101 ձայն։ Չէ, մենք այն մասին չենք խոսում, որ Գալուստ Սահակյանն իր երկարամյա պատգամավորության ընթացքում հաց է կիսել բոլորի հետ, էությամբ կոնֆլիկտային մարդ չէ եւ ընդունելի է պատգամավորների մեծ մասի համար՝ անգամ ընդդիմադիր պատգամավորների հետ մասնավոր զրույցներն հենց այդ են վկայում։ Խոսքն ուրիշ բանի մասին է. ընդդիմությունը համալրվել է ՕԵԿ-ով, ԲՀԿ-ն շարունակում է իր այլակերպությունը, եւ ընդդիմությունը դասական իմաստով միավորվելու դեպքում, եւ անգամ ՀՀԿ-ականներից ոմանց վրա ունեցած տարբեր լծակների օգտագործման պարագայում մոգական 70 ձայնը շատ հանգիստ կարող է ինքն ունենալ՝ ուզած որոշում մեծ ցանկության դեպքում անցկացնել կարողանալով։ Բայց սա՝ դասական սխեմաների, կամ էլ՝ հստակ եւ հանրությանը հասկանալի նպատակադրում ունենալու դեպքում, եւ ոչ թե տարբեր նպատակներով իմիտացիաների։ Բայց մի մոռացեք, սա Հայաստանն է, այստեղ ընդդիմությունն այնքան էլ ընդդիմություն չէ, այլընտրանքն այնքան էլ այլընտրանք չէ, մեզ մոտ քաղաքագիտության կանոններից ոչ մեկը չի գործում, այնպես որ՝ ոչ ոք չգիտե, թե դեռ առաջիկայում ո՞ր գործոններն են ազդեցություն ունենալու, եւ ո՞ր պահին քվեարկությունը մեծամասնությունը գլուխ կբերի մի կերպ (հազիվ 67 ձայնով), ինչպես շքեղության հարկը հանելու դեպքում էր, եւ լիարժեք, դեռ մի բան էլ ավելի՝ ինչպես ԱԺ նոր նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի ընտրվելու դեպքում էր»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս