Գագիկ Ծառուկյանի թիմակիցները Իրանի դեսպանատան առաջ են։ Նրանք ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին նամակ են հանձնել։ Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց․
«Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերություննրը։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Եվ այսօր 2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքի պատճառով իրականում վտանգված է հայ-իրանական բարեկամությունը»,- հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































