Դեմի Մուր (Demi Moore)

Դեմի Մուրը զարմացրել է երկրպագուներին՝ ներկայացնելով նոր, կտրուկ կերպարանափոխություն․ նա հրաժարվել է իր երկար տարիների խորհրդանշական երկար մազերից և ընտրել գանգուր երկար բոբ (lob) սանրվածք։ Դերասանուհին այս նոր տեսքով հայտնվել է «La Bola Negra» ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգին՝ կրելով շափյուղայի կապույտ երանգի տպավորիչ զգեստ և աչքի ընկնող զարդեր։
Պենելոպե Կրուս (Penélope Cruz)

Պենելոպե Կրուսը մայիսի 21-ին «La Bola Negra» ֆիլմի կարմիր գորգին ներկայացել է Chanel-ի զգեստով։ «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհին կրել է մեկ ուսը բաց, ասիմետրիկ սև զգեստ՝ ազդրը բացող բարձր ճեղքով և թափանցիկ, հոսուն դետալներով, որոնք կերպարին հաղորդել են շարժունություն ու դրամատիկ շքեղություն։
Բարբարա Պալվին (Barbara Palvin)

Հունգարացի մոդել Բարբարա Պալվինը Ֆրանսիական Ռիվիերայի մթնոլորտին հաղորդել է երազային և նուրբ ռոմանտիկ շունչ։ Նա փայլել է Miu Miu-ի պատվերով կարված կապույտ զգեստով՝ գեղեցիկ ընդգծելով իր կլորացած հղի փորիկը։
Ջեյն Ֆոնդա (Jane Fonda)

Լեգենդար դերասանուհին կարմիր գորգին ներկայացել է Gucci-ի սև, փայլազարդ (սեքիններով զարդարված) զգեստով՝ համադրելով դասական հոլիվուդյան նրբագեղությունը ժամանակակից համարձակ ոճի հետ։
Ադրիանա Լիմա (Adriana Lima)

Սուպերմոդելը կրել է նրբագեղ, սև, ուսերը բաց զգեստ, որն ամբողջացրել է դասական վառ կարմիր շրթներկով։ Նրա կերպարը դարձել է անթերի, զուսպ և շքեղ էլեգանտության վառ օրինակ։
Բելլա Հադիդ (Bella Hadid)

Բելլա Հադիդը կարմիր գորգին ներկայացել է ինքնավստահությամբ լի և բարձր նորաձևության շունչ հաղորդող Prada-ի նրբաճաշակ կերպարով, որն ամբողջությամբ գրավել է բոլորի ուշադրությունը։
Սառա Սամպայո (Sara Sampaio)

Պորտուգալացի մոդել և դերասանուհի Սառա Սամպայոն ընտրել է հոսուն, կարագի դեղին (butter yellow) երանգի զգեստ, որը կատարելապես փոխանցել է Միջերկրական ծովափի թեթև, անկաշկանդ շքեղությունը։
Կարա Դելևին (Cara Delevingne)
Կարա Դելևինը տպավորիչ ելույթ է ունեցել ամբողջովին սև, բաց մեջքով, պարանոցին ամրացող Tom Ford զգեստով՝ ներկայացնելով մինիմալիստական ուրվագիծ՝ համարձակ և բարձր նորաձևության շեշտադրումներով։





























