SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է օգոստոսի 17-ին Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արթուր Թ․-ին դաժան ծեծի ենթարկած ու մարմնական ծանր վնասվածքներ պատճառած կասկածյալը։
Ոստիկանության Հրազդանի բաժնում այդ օրը օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձորում մի քաղաքացի ծեծի էր ենթարկել մեկ այլ քաղաքածու։
Ոստիկանները, մեկնելով Ծաղկաձոր քաղաք, ծեծած քաղաքացուն չեն հայտաբերել, իսկ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում նախ Հրազդան բժշկական կենտրոն, ապա Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Կոտայքի քրեական և Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արթուր Թ․-ն է։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, իրավապահները հսկայական աշխատանքի արդյուքում պարզել են, որ նրան ծեծի է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակիչ 30-ամյա Վահե Ա.-ն, ու կարճ ժամանակում հայտնաբերում են նրան, ապա բերման ենթարկում ոստիկանության Հրազդանի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել Արթուր Թ.-ին։ Նա ձերբակալվել է
























































































