Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղափոխության առանցքային երկու դեմքերը ձեր կողքին չեն, ինչո՞ւ․ հարց՝ վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լրագրողը հարց է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ 2018 թվականին հեղափոխությունը նա սկսել է Դավիթ Սանասարյանի և Արմեն Գրիգորյանի հետ, սակայն այսօր նրանցից որևէ մեկը իր կողքին չէ։

Լրագրողը հիշեցրել է, որ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե նա արդարացվի, ապա իրեն կվերանշանակի։ Սանասարյանը դատարանի կողմից արդարացվել է, սակայն մինչ օրս չի վերանշանակվել և գործազուրկ է։ Լրագրողը նաև նշել է, որ գործազուրկ է Արմեն Գրիգորյանը, և հարցրել՝ ինչո՞ւ հեղափոխության պայքարի ընկերներն այլևս վարչապետի կողքին չեն։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Մի օր էլ ես վարչապետ չեմ լինի, դա չի նշանակում, որ հեղափոխություն չի եղել։ Բացի այդ, Արմեն Գրիգորյանին բարձր պաշտոն եմ առաջարկել, նախընտրել է չընդունել»։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս