Armenian text to speach

Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանով թեկնածությունը։

Մեր տեղեկություններով՝ այս հարցը քննարկվել է խմբակցության ներսում, պաշտոնապես ներկայացնել Վարդանյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, իսկ հանձնաժողովի կազմի և ղեկավար կազմի ձևավորումը շարունակում է մնալ խորհրդարանական ուժերի ուշադրության կենտրոնում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Վաղինակ Վարդանով առաջադրումը հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը Ազգային ժողովի առանցքային հանձնաժողովներից է, որտեղ քննարկվում են երկրի պաշտպանունակությանը, անվտանգությանը, զինված ուժերին և ոլորտային օրենսդրությանը վերաբերող կարևորագույն հարցերը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս