90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ, որը ՀՀ զինված ուժերի ձեւավորման գործընթացի առանցքային մասնակից է եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկն է, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից։ Թե ինչով է պայմանավորված, «Իրավունք»-ի հետ զրույցում գեներալն անկեղծացավ։
— Ես գնացի հյուպատոսարան եւ վերադարձրեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։ Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։
Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլեւս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ։
























































































