Armenian text to speach

Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարք. ԻՀՊԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացրել է 5838 բորտային համարով ամերիկյան ծովային անօդաչու սարք։

Թեհրանը պնդում է, որ վերջին օրերին ամերիկյան ուժերը նեղուց են ուղարկել անօդաչու սարքեր՝ խուսափելով իրանական զինծառայողների հետ անմիջական բախումից։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության ներքո, իսկ տարածքում ցանկացած «թշնամական ներկայություն» կդիտարկվի որպես թիրախ։




Լրահոս