Armenian text to speach

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունն արժեցել է 45,1 միլիարդ դոլար. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի դեմ ռազմական արշավի համար ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 45,1 միլիարդ դոլար. այս մասին ուրբաթ օրը Պենտագոնը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին։

«Սեպտեմբերի 3-ի դրությամբ ծախսերը կազմել են 43,6 միլիարդ դոլար՝ գումարած ևս 1,5 միլիարդ դոլար՝ լրացուցիչ վառելիքի համար», – հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով գերատեսչության զեկույցը։

Այս հաշվարկը չի ներառում տարածաշրջանում վնասված ռազմակայանների վերանորոգման ծախսերը, ինչպես նաև չի մանրամասնում ռազմական գործողությունների հետ կապված անուղղակի ծախսերը։ Մինչդեռ Կոնգրեսի անդամները նախկինում պահանջել էին հաշվի առնել նաև նման ծախսերը։

Միաժամանակ, Պենտագոնի հաշվարկներն արդեն գերազանցում են ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության՝ 38 միլիարդ դոլար կազմող ծախսերի կանխատեսումը։ Հուլիսին Պենտագոնը պատերազմի արժեքը գնահատել էր 37,5 միլիարդ դոլար։

Բյուջետային կառավարման վարչությունը կանխատեսում է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն համեմատաբար ցածր ինտենսիվությամբ, հակամարտության յուրաքանչյուր լրացուցիչ ամիսը կարող է արժենալ մոտավորապես 2-3 միլիարդ դոլար։ Լարվածության սրման դեպքում ամսական ծախսերը կարող են աճել։

Այս շաբաթ CBS-ը՝ վկայակոչելով Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցը, հայտնել էր, որ փետրվարի 28-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Իրանի դեմ ԱՄՆ-ի մարտական ​​գործողությունները արժեցել են 33,4 միլիարդ դոլար, որից 22,3 միլիարդ դոլարը ծախսվել է զինամթերքի վրա։




Լրահոս