Armenian text to speach

Բջնիում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։00-ին սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, մարզային վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Չարենցավանի հրշեջ-փրկարար ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, որպեսզի գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։




Լրահոս