Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը, ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Lուկաշենկոյի ուղերձում։
«Մինսկն ու Երևանը միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմք է: Թող յուրաքանչյուր տանը թագավորեն համերաշխությունն ու ուրախությունը»,- նշված է ուղերձում:




























