Armenian text to speach

Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է նախնական արդյունքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Al Jazeera-ն գրում է, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը առաջատար է։

Ընտրությունները 2022 թվականին Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում անցկացված առաջին խորհրդարանական ընտրություններն են։ Ըստ Ռուսաստանի ԿԸՀ-ի՝ քվեաթերթիկների մոտ 58%-ի հաշվարկից հետո «Եդինայա Ռոսիա»-ն կուսակցական ցուցակներով հավաքել է շուրջ 58% ձայն։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 56,66%։ Քվեարկությունն ուղեկցվել է կիբերհարձակումներով և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներով Ռուսաստանի մի շարք շրջանների ուղղությամբ։ Ռուսական իշխանությունները պնդել են, որ հարձակումները նպատակ են ունեցել խաթարել ընտրությունները։

Al Jazeera-ն նշում է, որ Կրեմլը ձգտում է ընտրություններն օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմի նկատմամբ հանրային աջակցության ցուցադրման և իր գործողությունների լեգիտիմության ընդգծման համար։

Քվեարկությունը ներառում էր նաև Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքները։ Կիևը այդ տարածքներում անցկացվող քվեարկությունն անօրինական է անվանել, իսկ Եվրամիությունը հայտարարել է, որ այն միջազգային իրավունքի «բացահայտ խախտում» է։

Անի Վարդանյան




Լրահոս