Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի դեսպանների խորհրդաժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին: Դավութօղլուն ասել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացման վերաբերյալ որոշումը “հավասարեցրեց Ֆրանսիային Միջին Արեւելքի միապետների հետ: Ըստ աղբյուրի` Դավութօղլուն` վկայակոչելով վարչապետ Էրդողանի խոսքերը, շարունակել է. “Ինչպես մեր վարչապետն է ասել, մենք մեր ձայնը պիտի բարձրացնենք ամբողջ աշխարհում:Մենք ամաչելու բան չունենք”:
Մենք ամաչելու բան չունենք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ