Ծառուկյանի հայտարարությունն իրատեսական չէ՞ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը վերջերս հայտարարել էր, որ նախագահի պաշտոնին հավակնողները  պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով: Այդ հայտարարությունն անպատասխան չմնաց` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

Այսօր armlur.am-ը  ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց`  ի՞նչ մեսիջ է պարունակում այդ հայտարարությունը: «Կարծում եմ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր խնդիրները լուծում  է քաղաքական ճանապարհով»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով` Շարմազանովի հայտարարությունը իրատեսական է, եթե կան ուժեր, որ  ՀՀԿ-ին համարում են ոչ ուժեղ կուսակցություն, ոչ կարող կուսակցություն, որն ունակ է լուծելու ժողովրդի խնդիրները, նրանք չարաչար սխալվում են:

-Այսինքն` Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն իրատեսական չէ՞:

-Ես ասացի՝ դա իր քաղաքական գիծն է ու իր իրավունքը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանին ևս ուղղվեց armlur.am-ի հարցադրումը:  Քաղաքական գործչի խոսքով`  այն, ինչ ասել է  Գագիկ Ծառուկյանը, նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ` այսինքն` իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից:

Սոնա Դավթյան




Լրահոս