Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:
2014թ. ապրիլին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 17 տոկոսով: Եթե 2013թ ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղևոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս: 2014թ. ապրիլին կատարվել է 1643 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1175 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. ապրիլին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է:
Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
Ուղևորների թիվը 2013թ. ապրիլին | Ուղևորների թիվը 2014թ. ապրիլին | Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ | |
Ժամանող | 52 257 | 60 155 | + 15 % |
Մեկնող | 64 581 | 76 575 | + 19 % |
Ընդամենը | 116 838 | 136 730 | + 17 % |