1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը։
Եվ հենց Պապովը մայիսի 7-ին ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև։
Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում, այնուհետև՝ նաև Սովետական միությունում, «Ռադիոյի օր»:
Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ պրոյեկտը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին` Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկելով Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։
Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական կերպով նշվեց ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945-ից այն նշվում է ամեն տարի։
«Ռադիոյի օրը» մայիսի 7-ին ամեն տարի նշում են ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, դասախոսները…
Կազմակերպում են տարբեր տոնական համերգներ նվիրված Ռադիոյի օրվան:
Շատ տարիներ են անցել, և, ապրելով զարգացած և զարգացող դարում, թվում է, թե այլևս կարիք չի լինելու ռադիոյի, սակայն մինչև օրս էլ այն ունի իր ունկնդիրը, այն լսում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը…