Կես միլիոն դրամ տարածաշրջանային հանդիպման համար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը կես միլիոն դրամ է տրամադրել Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը ՀՀ-ում անցկացնելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այդ գումարի սահմաններում պետք է հոգան պաշտոնական ընթրիքի, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը: Իսկ Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը մեկնարկել է երեկ ու տեւելու է մինչեւ մայիսի 8-ը: Միայն թե այս մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն որեւէ պետական գերատեսչություն չի տարածել եւ կարծես թե գնալով ավանդույթ է դառնում այս կարգի խորհրդաժողովները ծածուկ անցկացնելը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը  ոչ վաղ անցյալում գրել էր Երեւանում անցկացված հատուկ ծառայությունների տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ անցկացված «գաղտնի» համաժողովի մասին, որը նույնպես անցել էր քար լռության ներքո»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       




Լրահոս