ԲՈՒՀ-երն ավելացրել են հարկային վճարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսման վարձավճարների շարունակական բարձրացումները և վճարովի տեղերի ավելացումը նպաստել են Հայաստանում գործող բուհերի հարկային վճարումների աճին: Մեկ տարվա ընթացքում վերջիններս պետության հանդեպ պարտավորությունները կատարելիս զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները:

Այս տարվա առաջին եռամսյակում նույնպես առաջատարը Բժշկական համալսարանն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բուհը 77-րդ հորիզոնականից բարձրացել ու հասել է 51-րդ հորիզոնականին` 361.685.5 դրամի փոխարեն վճարելով 534.068.6 դրամ: Մայր բուհը 89-րդ հորիզոնականից տեղափոխվել է 58-րդ` 338.778.1 դրամի հարկը հասցնելով 471.112.0 դրամի:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը նույնպես հարկային վճարումների կատարման առաջընթաց է գրանցել` 155-րդ հորիզոնականը փոխարինվել է 122-ով, 160.200.5 դրամի հարկն էլ` 228.032.5 դրամի հարկով: Ստացվում է այնպես, որ եթե խոշոր հարկատուները շարունակաբար նվազեցնեն հարկային վճարումները, կրթական հաստատությունները մեծ հնարավորություն են ստանալու տեղ զբաղեցնել ավելի վերին հորիզոնականներում:




Լրահոս